Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կեռասենի - Cerasus avium L.,

Կեռասենի - Cerasus avium L.,

Հայտնի է նաև հավակեռասի, վայրի բալենի անուններով։

Վարդազգիների ընտանիքին պատկանող խոշոր ծառատեսակ է, որի պտուղներն ունեն մի շարք օգտակար հատկություններ` պարունակում են 11,5% շաքարներ, 1,33% օրգանական թթուներ, կարոտին, ասկորբինաթթու, P, PP վիտամիններ, երկաթ և այլն:

 

Սննդում օգտագործում են թարմ հատապտուղները, որոնցից պատրաստում են կոմպոտ, մուրաբա, ջեմ, հյութ, լիկյոր: 

 

Կեռասը հատկապես օգտակար է երեխաներին, ուստի լայնորեն կիրառվում է մանկական սննդում` հյութերի, կոմպոտների և խյուսերի ձևով:

 

Երկարատև պահպանման նպատակով պտուղները սառեցնում են կամ չորացնում, իսկ թարմ վիճակում կարելի է օգտագործել 10-12 օր` պահելով սառնարանում: 

 

Բուժման նպատակով օգտագործվում են հասուն և չոր պտուղները, որոնցում պարունակվող բջջանյութի առկայության շնորհիվ կարգավորվում է մարսողությունը` հատկապես փորկապության և աղիքների թույլ կծկողականության դեպքում: Օգտագործվում է նաև թարմ հատապտուղներից ստացված հյութը, որը միաժամանակ օրգանիզմի տոնուսը բարձրացնող հատկություն ունի, օգտակար է ռևմատիզմի և փորլուծության ժամանակ: 

 

Մեծ քանակությամբ երկաթի և վիտամինների պարունակության շնորհիվ թարմ պտուղներն առավել օգտակար են սակավարյունության դեպքում:

 

Կեռասենու պտուղները ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության և ստամոքսահյութի բարձր թթվայնության ժամանակ այրոցի զգացում բոլորովին չեն առաջացնում, քանի որ քիչ քանակությամբ են օրգանական թթուներ պարունակում:

 

Ավանդական բժշկության մեջ թարմ պտուղները կիրառվում են մրսածության դեպքում, իսկ երիկամների, սրտի հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում չոր պտուղներից պատրաստված եփուկը, որն ունի նաև ախորժաբեր և օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող հատկություն:

 

Եփուկի պատրաստումը. 5 ճաշի գդալ (70-80 գրամ) չոր պտուղներին ավելացրեք 4 բաժակ եռացրած ջուր: 4 ժամ թրմելուց և քամելուց հետո խմեք օրը 3-4 անգամ` մեկական բաժակ, ուտելուց առաջ:

Հեղինակ. դ.գ.թ., դոցենտ Նաիրա Չիչոյան, կ.գ.թ., դոցենտ Ելենա Մելիքյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ